Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը «փոքրաթիվ» հատուկջոկատայիններ կան. Սպիտակ տուն
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը կցվել են ամերիկյան հատուկ ջոկատայինների «ոչ մեծաթիվ» անդամներ: Այս մասին Fox News-ի եթերում հայտնել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին:
«Ես չեմ խոսի կոնկրետ թվերի և նման բաների մասին։ Միայն ձեր կոնկրետ հարցին պատասխանելու համար կասեմ․ դիվանագիտական առաքելությունում ԱՄՆ-ի ոչ մեծաթիվ ռազմական ներկայություն կա»,- նշել է նա:
Քիրբիի խոսքով՝ ամերիկյան հատուկ ջոկատայիններն աշխատում են ռազմական կցորդի հետ՝ հաշվի առնելով այն, ինչ մատակարարվում է Ուկրաինա և այնտեղից։
Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ զինծառայողները չեն մասնակցում ռազմական գործողություններին: