Կուլիսներում թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ. Տիգրան Աբրահամյան

Առավոտյան դիտարկում/մտահոգություններ էի ներկայացրել Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, որի հիմքում սցենարային զարգացման 2 հիմնական ուղղություն էի մատնանշել՝ տարածքների պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ։

Քիչ առաջ Արցախի նախագահը՝ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ՊԲ հրամանատարն առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել զեկուցմամբ։

Պաշտոնական հաղորդագրության գլխավոր ասելիքը և ուշագրավ ձևակերպումն այն է, որ նախագահը «մի շարք ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ հանձնարարականներ է տվել»:

Խորքում, իսկ զուգահեռ՝ կուլիսներում, թեմաներ են եռում, որոնք կարող են Հայաստանի ու Արցախի համար ծանր հետևանքներ ունենալ։

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից