Ինչ է կատարվել Չինարիի ուղղությամբ. արբանյակային լուսանկարներ

Հայկական լրատվադաշտում վերջին օրերին տարբեր տեղեկություններ են շրջանառվում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի առաջնագծային հատվածի մասին: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունը՝ Razm.info ներկայացրել է այդ հատվածում դիրքային փոփոխությունները:

Դեռևս 2019թ. փետրվար-մարտ հատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները առաջնագծի այդ հատվածում ձեռնարկել են ինժիներաշինարարական աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավել են մեր դիրքերը և բարձրացնում հակառակորդին խոցելու մեր հնարավորությունները:

Դրա մասին է վկայում արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը: Ստորև ներկայացված լուսանկարներից ակնհայտ է, որ հայկական կողմը կառուցել և ամրապնդել է միջդիրքային ճանապարհներ, ինչպես նաև առաջապահ դիրք:

Դիրքային բարելավումները թեև չեն վերացնում Չինարի գյուղը ադրբեջանական գնդակոծությունների վտանգից, քանի որ ադրբեջանական բարձրադիր դիրքերը շարունակում են մնալ իրենց տեղում, սակայն բարձրացնում են գյուղը կրակի տակ պահող ադրբեջանական առաջապահ այդ դիրքերը խոցելու ու ճնշելու մեր հնարավորությունները: