Գրիգոր Մինասյանը կգործուղվի ԱՄՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանին գործուղում է Ամերիկայի Միացյալ նահանգներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանին 2022 թվականի մայիսի 1-7-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին մասնակցելու նպատակով:
- Գրիգոր Մինասյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը»: