Գլխավորն այն չէ, թե այսօր Լիպարիտյանն ինչ անհեթեթություններ է ասում, այլ այն, թե նա ինչեր է արել Զորյան հաստատության տնօրեն եղած ժամանակ

ԿԱՍԿԱԾՆԵՐ…

ԿԱՍԿԱԾՆԵՐ…

Գլխավորն այն չէ, թե այսօր Լիպարիտյանն ինչ անհեթեթություններ է ասում, այլ այն, թե նա ինչեր է արել Զորյան հաստատության տնօրեն եղած ժամանակ: Սփյուռքյան այդ կառույցը գրեթե չորս տասնամյակ զբաղվում է հայագիտական հետազոտություններով և Հայոց ցեղասպանության փաստագրմամբ: Լիպարիտյանը կառույցի համահիմնադիրներից է, առաջին տնօրենը՝ 1982-1990թթ.:

Եղել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ, ապա հայտնի թրքասեր և անբուժելի արցախատյաց ԼՏՊ-ի խորհրդականը: Այժմ ես մեծ մտավախություն ունեմ, որ այս մարդը թուրքերից հանձնարարություն ունի վերացնելու ցեղասպանությանն առնչվող վկայություններն ու փաստաթղթերը, բացառված չէ, որ Զորյանը ստեղծվել է սույն ստոր հեռանկարով: Ասածս սփյուռքից հայոց լինելիությունը խաղարկող Լիպարիտյանի ընդհանուր կերպարից բխող ենթադրություն է, ոչ փաստական պնդում: Բայց եթե մարդը 2015-ի գեհենի, սումգայիթի ջարդերի, 44 արյունաթաթախ օրերի, Հայաստանի ու Արցախի ներկա վիճակի ողբերգական համապատկերին հայտարարում է, թե ադրբեջանից ու թուրիքայից Հայաստանի համար վտանգ չկա, նշանակում է ապացույցները վերացված են, վերացվում են: Սխա՞լ ընդհանրացում է:

Եթե այո՝ նրա լեզուն ինչպե՞ս է զորում բյուրավոր վկայությունների առկայությամբ նման սուտ ասել: Այդքան հետազոտել-հետազոտել է, փաստագրել-փաստագրել է՝ չի՞ հասկացել, թե մեր բնիկ տարածաշրջանում արյունարբու թուրքն ի՞նչ հակահայ նպատակներ ունի: Ծայրը ծայրին չի կպչում՝ գնվածության հոտ է գալիս:

Հաջորդ մտավախությունս այն է, որ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում այժմ տնօրինում են ամբողջովին թուրքական շահին ծառայողների դրածոները, հետևաբար կրկին ենթադրելի է, որ այնտեղ ևս զբաղված են այդ դժոխային սպանդի հետքերը վերացնելով, այսինքն թուրքերի ու իրենց տերերի երեսից հայի արյունը մաքրելու դավաճանությամբ:

Վերլուծելով «հեղափոխականների» այս երեքուկես տարվա ազգամերժ, պետականաքանդ գործողությունները կարելի՞ է մտածել, որ սրանց կեղտոտ ձեռքերով ոչնչացվում կամ թշնամիներին են վաճառվում Մատենադարանի, պետական թանգարանների, պատկերասրահների գանձերը:

Ասենք, թե՝ սխալվում եմ: Այդ դեպքում որտե՞ղ է մեր ընդվզումը մեզ հետ կատարվող՝ չափազանց իրական խոշտանգումների դեմ, որոնք սպառնում են մեր բուն գոյությանը, այն էլ սեփական պետությունում: Բացի մի քանի ձայնեղ բողոքողներից՝ այլ շարժում չկա:

Մի ոչ-ինչ-ություն աշխարհի դռներն ընկած՝ ազգի ճակատագիր է կազմալուծում, ազգը տոնածառ է զարդարում:

Ճիշտ եմ ասում՝ կուզենայի նշածս բոլոր հարցերում լինել միակ գլուխը քարով տվող ստախոսը, ու ճշմարտությունը թևածեր ինձնից բարձր հորիզոններում:

Մի ճստիկ բայց կա՝ սիրտս դա պահանջում է, փորձաշատ միտքս է, որ համառորեն չի ենթարկվում:

15.12.2021թ.

Լրագրող, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանի ֆեյսբուքյան էջից