Իրանական բանակը զորավարժություններում կամիկաձե դրոններ է գործարկել
Իրանական բանակը երկրի հարավ-արևելյան ափամերձ շրջաններում և ռազմածովային գոտիներում լայնածավալ զորավարժությունների ժամանակ հիպոթետիկ հակառակորդի թիրախները պայթեցրել է հայրենական արտադրության կամիկաձե անօդաչու սարքերով, հայտնում է Tasnim-ը:
Օպերացիայի ընթացքում «Զոլֆաքար-1400» ծածկանունով համատեղ զորավարժությունների հիմնական փուլի ընթացքում «Արաշ» անօդաչու թռչող սարքերը մեծ հեռավորություն են անցել՝ թիրախները բարձր ճշգրտությամբ խոցելու համար։
Հետախուզական անօդաչու սարքերը նաև վերահսկել են վարժանքների տարածքը բանակի մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից ենթադրյալ հակառակորդի նավերի ոչնչացումից առաջ: Զորավարժությունների ներկայացուցչի խոսքով՝ հայրենական «Մերսադ» զենիթահրթիռային համակարգը կիրակի գիշերը նույնպես մի քանի թիրախ է խոցել:
Ընթացիկ զորավարժությունն ընդգրկում է ավելի քան մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք Իրանից դեպի հարավ-արևելք` Հորմուզի արևելյան նեղուցից մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածը:
Զորավարժությունների հիմնական փուլին մասնակցել են հետևակը, զրահատանկային ստորաբաժանումները, զրահատանկային ստորաբաժանումները, մեքենայացված գնդերը, ռազմաօդային ուժերն և հակաօդային պաշտպանությունը։