ՀՀ զինված ուժերի ու ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը հերոսական նվիրումով է․ Արման Թաթոյան
«ՀՀ զինված ուժերի ու ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը հերոսական նվիրումով է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՄԻՊ աշխատանքային խումբը Արման Թաթոյանի գլխավորությամբ, մեկնել էր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանային իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: