Նորվեգիան ևս հրաժարվեց Քովիդ-19-ի դեմ բրիտանա-շվեդական արտադրության «Աստրազենեկա» պատվաստանյութի օգտագործումից

Եվս մեկ Եվրոպական երկիր՝ Նորվեգիան, COVID-19-ի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութը չի օգտագործի Նորվեգիայի բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու ծրագրում: Այդ մասին ս․թ․ մայիսի 12–ին հայտնել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը։

Նորվեգիայի կառավարությունը, հետևելով Հանրային առողջության ազգային ինստիտուտի և Վորլանդի փորձագիտական հանձնաժողովի առաջարկություններին, դեռ ս.թ. մարտի 11-ին ժամանակավոր դադարեցրել է «Աստրազենեկա» պատվաստանյութի կիրառումը, իսկ մայիսի 12–ին հայտնել են տվյալ պատվաստանյութը երկրի պատվաստումների օրացույցից վերջնականապես հանելու մասին։

Ավելի վաղ՝ մարտի 11-ին, Եվրամիության անդամ մեկ այլ երկիր՝ Դանիան, ժամանակավոր դադարեցրել էր «Աստրազենեկա» պատվաստանյութի կիրառումը, իսկ ապրիլի կեսերին վերջնականապես հանել այն կորոնավիրուսի պատվաստումների իր օրացույցից: