Թեհրանը վճռական է զարգացնել և խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ընդգծել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ներկայիս վարչակազմը վճռական է ընդլայնելու Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները։ Այս մասին Արաղչին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպմանը։ Գրում է ԻՌՆԱ գործակալությունը։ https://en.irna.ir/news/85725564/FM-Araghchi-Iran-determined-to-broaden-ties-with-Armenia
Աբբաս Արաղչին հանդիպմանը շեշտել է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը, և ընդգծել Իրանի ներկայիս կառավարության վճռականությունը՝ հնարավորինս զարգացնելու և խորացնելու երկկողմ հարաբերությունները։
Կոստանյանն էլ իր հերթին մատնանշել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատելու Հայաստանի ցանկությունը։
Նա գնահատել է Իրանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, կարևորել՝ Իրանի բարիդրացիական քաղաքականությունը և համակողմանի հարաբերությունների զարգացումը։

