Վարակն արդեն Հայաստանում է

Մարդկությունը մի նոր համավարակի շեմի՞ն է կանգնած…

 

Իմ շրջապատում արդեն երևի հարյուրերորդի վարակված, հիվանդ կամ արդեն հիվանդացած լինելու մասին եմ լսում: Մեծ մասը նկարագրում է հետևյալ կերպ՝ այլանդակ վարակ է, բարձր ջերմություն ունեմ կամ ունեի, եթե արդեն ապաքինվում կամ ապաքինվել են: Հետաքրքրվում եմ՝ որքա՞ն, պատասխանում են՝ 38- ից ավելի, ոմանք էլ՝ 39- ից ավելի…

Ոմանք էլ ասում են՝ գրիպ չէ, չումա է, դրանով ակնարկելով հիվանդության ծանր ու վտանգավոր ընթացքը: Բարձր ջերմությունից ու քթարտադրությունից բացի, հիվանդացածների մի մասը նշում է թուլության, շնչառության դժվարացած լինելու, ոսկորներում կոտրատվածության, ցավի զգացողության մասին:

Վատը նաև այն է, որ հիվանդացածները չեն դիմում բուժհաստատություններ, կորոնավիրուսային սկանդալից հետո վարկաբեկված Նիկոլի չառողջապահության նախարարության օրոք առողջապահության համակարգին չեն վստահում, հիվանդանոցային բուժօգնության անհրաժեշտության պարագայում գուցե կա նաև խնդրի ֆինանսական կողմը, չգիտեմ:

Դատելով ամենից, հիվանդների մեծամասնությունը վարակվել ու վարակված է ոչ թե գրիպի վիրուսով, այլ վերջին շրջանում աշխարհի որոշ երկրներում, օրինակ, Հնդկաստանում, Չինաստանում, Ռուսաստանում տարածված մետապնևմովիրուսով, որն ախտանշաններով հիշեցնում է սուր շնչառական վարակներին (ՍՇՎ): Գրեթե համոզված եմ, որ Հայաստանում չկան այն թեստ- համակարգերը, որոնք թույլ են տալիս ախտորոշել մետապնևմովիրուսը, կամ էլ, եթե կան, դրանց քանակը չափազանց քիչ է:

«Ռոսպոտրեբնադզոր»- ի համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտն, օրինակ, մշակել է այդպիսի թեստ-համակարգ, բայց Ռուսաստանի ոխերիմ բարեկամ Նիկոլի իշխանությունները Ռուսաստանի այս պետական հաստատությունից հո գնում չէի՞ն կատարելու, գումար փոխանցելու ու դրանով իսկ խանգարելու ՌԴ- ին ռազմավարական պարտության մատնելու Արևմուտքի ծրագրի իրագործմանը…

Բժիշկները, որպես կանոն, ասում են, որ մետապնևմովիրուսային վարակի հատուկ բուժում չկա, այդ իսկ պատճառով նշանակում են հակավիրուսային դեղամիջոցներ: Մետապնևմովիրուսը կարող է դրսևորվել քթահոսությամբ, հազով, ջերմաստիճանի բարձրացմամբ, շնչառության դժվարությամբ և շնչառական հիվանդություններին բնորոշ այլ ախտանիշներով:

Մետապնևմովիրուսը բժշկագիտության համար նորություն չէ, բայց չմոռանանք, որ կորոնավիրուսն էլ նորություն չէր, նորություն էր 2019- ի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում ի հայտ եկած և այնուհետև ողջ աշխարհում տարածված, COVID- 19- ի համավարակին տեղիք տված SARS-CoV-2- ը, որը կորոնավիրուսի՝ մարդու կողմից կենսալաբորատորիայում արհեստականորեն մուտացիայի ենթարկված տեսակն էր, և հետագայում, իր հերթին, բազմիցս մուտացիաների ենթարկվեց (դժվար է ասել՝ բնակա՞ն, թե արհեստական ճանապարհով, գուցե երկուսն էլ…):

Բացառված չէ, որ մետապնևմովիրուսի այն տեսակը, որի հարուցած հետևանքներին հիմա բախվել են աշխարհի առայժմ ոչ մեծաթիվ երկրների բնակիչները և առողջապահական համակարգերը, տվյալ վիրուսի արհեստականորեն մուտացված տեսակն է: Եվ եթե դա իրոք այդպես է, ապա դժվար չէ հասկանալ, որ վտանգը մեծ է:

Ավելի վաղ ԶԼՄ- ներում տեղեկություն էր հայտնվել, որ Չինաստանում արձանագրվել է մարդու մետապնևմովիրուսի բռնկում՝ շատ հիվանդների մոտ արագորեն թոքաբորբի հանգեցնող, որը բժիշկների շրջանում անհանգստություն է առաջացնում: «Ռոսպոտրեբնադզորը» հետևում է այս իրավիճակին և հավաստում, որ Ռուսաստանում վերահսկում է այն։ Առայժմ…

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է գերազանցել 1,5 միլիարդը.

Համաճարակաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն օրերս այն կարծիքը հայտնեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակով վարակվածների թվաքանակը կարող է գերազանցել մեկուկես միլիարդը և այդպիսով ավելի քան երկու անգամ գերազանցել COVID- 19- ի վերաբերյալ եղած պաշտոնական վիճակագրության տվյալները՝ ավելի քան 777 մլն մարդ, քանի որ քովիդի շատ դեպքեր կարող էին պաշտոնապես չարձանագրվել թեթև ընթացքի պատճառով:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան