Կարծում եմ՝ լրագրողների իրավունքները բավականին պաշտպանված են․ Սրբուհի Գալյան

«Կարծում եմ՝ լրագրողների իրավունքները բավականին պաշտպանված են, բայց այս պահին էլ մենք լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում»,- այսօր հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադդատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերին:

«Այդ օրենսդրական փաթեթի մշակման քննարկումներին լրատվամիջոցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու: Այն միտված է շուկան կարգավորելուն և խնդիրները լուծելուն»,- ասաց նախարարը:

Լրագրողների բարձրացրած հարցադրումներին, թե ճեպազրույցները կառավարության անդամների հետ վերջին մի քանի տարին անցկացվում են դրսում, ԱԺ-ում չեն կարողանում տեղաշարժվել ազատ, խոսնակներ կան, որոնք «իգնոր» են անում իրենց համար անցանկալի լրագրողներին, այս ֆոնին ինչպե՞ս է պատկերացնում կարգավորումները, այն դեպքում, երբ մինչև 2018 թ․ լրագրողները հասնում էին կառավարության դահլիճ,  նախարարն ասաց. «Եթե ունեք լավարկումների հետ կապված օրենսդրական նախաձեռնություններ, առաջարկում եմ միասին քննարկենք, որ ձեր իրավունքներն ավելի պաշտպանված լինեն»: