Հիմնանորոգվել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը. ՏԿԵ նախարար

Հիմնանորոգվել է Մ-5, Երևան – Արմավիր – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի և ելքի հատվածը, Երևան – Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելը, կառուցվել է թունելի լուսավորության նոր համակարգ, ճանապարհը գծանշվել է, կահավորվել երթևեկության նշաններով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Տեսանյութն՝ այստեղ