Վրաստանի ռազմածովային ակադեմիայում շնորհավորել են աշխատակիցների Նոր տարին՝ ՌԴ դրոշի բացիկով

Վրաստանի ռազմածովային ակադեմիայում շնորհավորել են աշխատակիցների Նոր տարին՝ ՌԴ դրոշի էլեկտրոնային բացիկով։ «Սքրին»-շնորհավորանքները տարածում է Adjara Times պարբերականը։ Ակադեմիայի աշխատակիցների ամանորյա շնորհավորանքը ուղարկվել է Անձնակազմի կառավարման վարչության էլեկտրոնային փոստից, տեղեկացրել է SOVA-ն։

Փաստը հաստատել է Ռազմածովային ակադեմիայի ռեկտոր Մուրթազ Դևաձեն և նշել, որ ակադեմիայի աշխատակիցը սխալ է թույլ տվել։

«Տոների կապակցությամբ «էյչար» (HR) մասնագետը նամակ է ուղարկել և կցել Google-ից արված լուսանկարը։ Ըստ երևույթին, նա չի նկատել (այս փաստը), շատերը նկատել են և նրան ասել՝ այս ի՞նչ ես արել։ Նամակն արդեն ջնջված է։ Ես խղճում եմ նրան, բայց ի՞նչ կարող եմ անել»,- ասել է Ռազմածովային ակադեմիայի ռեկտոր Մուրթազ Դևաձեն։