ՌԴ-ի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի մերձեցումը սպառնում է ԱՄՆ-ին հակամարտությունների մեջ ներքաշմամբ. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ ՌԴ-ի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի մերձեցումը սպառնում է ԱՄՆ-ին ամբողջ աշխարհում հակամարտությունների մեջ ներքաշմամբ։ Այս մասին նա ասել է Foreign Affairs ամսագրի հարցազրույցում, որի տեքստը չորեքշաբթի տարածել է պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բլինքենին հարցրել են, թե առաջիկա 15 տարիներին ինչի կարող է հանգեցնել թվարկված պետությունների միջև կապերի ամրապնդումը։ «Կարծում եմ, եթե կանխատեսումներ անենք, որոնց դեպքում նրանք կհասնեն իրենց ուզածին, ապա մենք, անկասկած, կտեսնենք առնվազն ազդեցության ոլորտների կրկնակի առաջացում, որոնցից կհեռացվեն ԱՄՆ-ը և համախոհ երկրները։ Աշխարհում կնկատվեն ավելի մեծ ճյուղավորում և պառակտում»,- նշել է Բլինքենը՝ հնարավոր համարելով «տարատեսակ երկաթե վարագույրների» առաջացումը։

«Ես կարծում եմ՝ դա նաև կլինի հակամարտությունների աշխարհի նախավկան»,- նշել է նա՝ կարծիք հայտնելով այն մասին, որ դրան է տանում աշխարհի բաժանումն ազդեցության ոլորտների։ Բլինքենի կարծիքով՝ ԱՄՆ-ը «անխուսափելիորն կներքաշվի դրանցում»։