Երևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը

Հայկական կողմը դրական է գնահատում ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության ներուժի ընդլայնմանն ուղղված ռուսական կողմի կառուցողական ջանքերը։ Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Նա նշել է, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրների տնտեսությունների մրցունակությունն ապահովելու և մասնակից պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև տեխնոլոգիական վերափոխումների համագործակցության զարգացման համար։

Գրիգորյանը կարևոր է համարում նաև ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային համալիրի թվային վերափոխման ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը։

«Փաստաթուղթը ենթադրում է տրանսպորտային տեղեկատվական ոլորտի զարգացում և առաջադեմ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում, ինչը, անկասկած, կնպաստի լոգիստիկ ծառայությունների արդիականացմանը ԱՊՀ ողջ տարածքում», – ասել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։