Մոսկվայում ընթանում է ԱՊՀ անվտանգության և հետախուզության ծառայությունների ղեկավարների նիստը

Մոսկվայում աշխատանքն է սկսել ԱՊՀ անվտանգության և հետախուզության ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը հետախուզական գործունեության հարցերի վերաբերյալ։ Մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները։

Սա այս ձևաչափով 20-րդ նիստն է։ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում ասել են, որ հանդիպմանը քննարկվելու են համատեղ աշխատանքի արդյունքները, ինչպես նաև առաջիկայում հատուկ ծառայությունների փոխգործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։