Իսաբեկյան փողոցի մի հատված փակ կլինի
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝
նոյեմբերի 21-ին` ժամը 13:00- 24:00 փակ է լինելու Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ.-Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ.-Ս. Սաֆարյան փ. խաչմերուկը եղած ճանապարհահատվածը:
«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով»,-հայտնում են քաղաքապետարանից։

