Նիկոլ հայադավի առաջիկա և հերթական նվերը Էրդողանին ու թուրքերին (տեսանյութեր)

Թե ե՞րբ և ինչպես է պայմանավորվել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Հայադավն Էրդողանի հետ, նրանց հեռախոսային կամ ոչ հեռախոսային զրույցի ձայնագրությունը չունենք, բնականաբար, չէինք էլ կարող ունենալ: Ունենայինք ԱԱԾ տնօրենի կամ համապատասխան օպերատիվ աշխատողի իրավասությունները, ինչպես նաև համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ոչ միայն այդ ձայնագրությունը կունենայինք… Բայց հնարավոր է նաև, որ Նիկոլն այս թեմայով Էրդողնի հետ ոչինչ էլ չի պայմանավորվել, այլ որոշել է առաջիկա օրերին անակնկալ մատւցել իր սիրելի թուրք եղբորը: Փաստերը սրանք են…

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20- 22- ին կայանալու է Ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը: Ի թիվս այլ պետությունների հավաքականների, Հայաստան է գալու և առաջնությանը մասնակցելու է նաև Թուրքիայի հավաքականը, ըստ նախնական տեղեկությունների, բաղկացած 6 հոգուց:

«Պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան» մի քանի հազար զինվորի ու սպայի տանելու, նստեցնելու է համալիրում որպես մեր հավաքականի երկրպագու, առաջնության հանդիսատես: Եվ նրանց ներկայությամբ, ի տես նաև ողջ Հայաստանի և աշխարհի, խաղարկվելու է Թուրքիայի հավաքականի ըմբշամարտիկներից Հայաստանի բանակային ըմշամարտիկների պարտությունը, բարձրացվելու է Թուրքիայի դրոշը, հնչեցվելու է Թուրքիայի օրհներգը, և թուրք ըմբշամարտիկները հաղթանակած վերադառնալու են Թուրքիա, և հենց սա էլ լինելու է Նիկոլ հայադավի նվերը Էրդողանին ու թուրքերին, եթե հրաշքի պես մի բան չլինի…

Ինչպես է այս ամենն արվելու. Հայաստանի հավաքականի կազմում սկզբնապես ընդգրկված են եղել, համենայն դեպս, առաջնության մասնակցելու նպատակով, Հայաստանի հունահռոմեական (դասական) ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի և Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ, կարծում ենք, Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի գիտությամբ նաև, մարզվել են այժմ բանակում ծառայող մեր լավագույն ըմշամարտիկները: Ահա նրանց ցանկը.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ՝

1.Մալխաս Ամոյան, 2018թ. երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, 2019թ. երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2022, 2023 և 2024 թվականներին Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2021թ. աշխարհի առաջնության չեմպիոն, 2024թ. օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ:

2.Գևորգ Թադևոսյան, 2022թ. աշխարհի առաջնության փոխչեմպիոն (արծաթե մեդալակիր):

3.Վիգեն Նազարյան, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն և աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ազատ ոճի ըմբշամարտիկներ՝

1.Արսեն Հարությունյան, 2019, 2022, 2023, 2024 թթ. Եվրոպայի առաջնության չեմպիոն, 2021 և 2022 ,2023 թթ. Աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր , 2021 և 2022 թթ. Աշխարհի առաջնության մինչև 23 տարեկանների չեմպիոն:

2.Վազգեն Թևանյան, 2019թ. Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն, 2018թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոն:

3.Արման Անդրեասյան, 2021թ. նոյեմբերին մինչև 70 կգ քաշային կարգում Թեհրանում կայացած աշխարհի զինվորական առաջնությանը նվաճել է ոսկե մեդալ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն ու չեմպիոն, այսինքն՝ արծաթե և ոսկե մեդալակիր: Արման Անդրեասյանը եղբայրն է  հայտնի կամավոր Տարոն Անդրեասյանի, որը չհանձնվեց թուրքին ու զոհվեց, համացանցում ուղիղ տեսանյութը կա զոհվելու:

Թող ներող լինեն տղերքն իրենց բոլոր տիտղոսները չնշելու համար: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով մարզվել է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե և ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, բայց սա դեռ մի կողմ թողնենք…

Մեր ըմբշամարտիկներն առաջնությանը մասնակցելու համար մինչև նոյեմբերի 15- ը (ուրբաթ) մարզվել են, սակայն շաբաթ օրը ՊՆ- ի ներկայացուցիչը թե մարզիչները նրանց անակնկալ կերպով հայտնել են, որ առաջնությանը չեն մասնակցելու, քանի որ վերևից (պաշտպանության նախարարությունից) այդպես է ասվել կամ կարգադրվել:

Պետք է նկատի ունենալ, որ ըմբշամարտի Հայաստանի բանակայինների հավաքականը ոչ թե ֆեդերացիայի նախագահը կամ գլխավոր մարզիչներն են ձևավորել, որոշել կազմը, այլ ՊՆ- ն: Վերջինս վերոնշյալ հավաքականի կազմում միտումնավոր ընդգրկել է բանակում ծառայող այն ըմշամարտիկներին (Տիգրան Մինասյանին, Սուրեն Աղաջանյանին, Հրաչյա Պողոսյանին, Գասպար Տերտերյանին, Շանթ Խաչատրյանին, Աշոտ Խաչատրյանին, Սամվել Գրիգորյանին, Կարեն Խաչատրյանին և Դավիթ Հովասափյանին), որոնք բոլորն էլ իրենց սպորտային հաջողություններով, տիտղոսներով զիջում են Մալխաս Ամոյանին, Վիգեն Նազարյանին, Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին և Արման Անդրեասյանին, նրանց համեմատ համեստ ձեռքբերումներ ունեն, հետևաբար քիչ հավանական է, որ 1- ին և 2- րդ տեղեր կարող են գրավել Թուրքիայի կամ այլ պետությունների հավաքականների ըմբշամարտիկների հետ մրցապայքարում:

Տղերքը շատ լավ հասկանալով իրավիճակը, նույնիսկ ասել են, որ եթե գումարն է խնդիրը, ապա պատրաստ են հրաժարվել հայ ըմբշամարտիկներին մրցանակային տեղերի համար նախատեսված շուրջ 20 մլն դրամ պարգևագումարից, միայն թե մասնակցեն առաջնությանը, մեր հավաքականի ըմբշամարտիկները չպարտվեն թուրքերին ու մեր երկրի պատիվը գետնովը չտրվի, սակայն ՊՆ- ում այդ տարբերակին էլ չեն համաձայնել: Շրջանառվող տեղեկությունների կամ Նիկոլի սիրած օդում կախված լուրերի համաձայն, ՊՆ- ին հավաքականի կազմի փոփոխության հրահանգը տվել է հայտնի Դդումը, նրան էլ ինքը՝ գերագույն գլխավոր հայադավը:

Ի պատասխան իրեն առաջնությունից դուրս թողնելու վերաբերյալ ըմբշամարտիկներից ոմանց հետագա հարցման, նրանց ասվել է, որ չեն մասնակցելու, քանի որ նորակոչիկ են:

Նախ, առաջնությունից դուրս թողնված ըմբշամարտիկներն արդեն շուրջ 3 ամսվա զինծառայողներ են, օգոստոսի 26- ի թվագրությամբ այս տեսանյութը  զինվորական հավաքակայանից է, մոտ 2 ամիս առաջ տվել են իրենց զինվորական երդումը, այսինքն՝ արդեն լիարժեք զինծառայողներ են: Երկրորդ. ինքնին հասկանալի է, որ բերված պատճառաբանությունն անհեթեթ, այդ ո՞ր օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է արգելված նորակոչիկ ըմշամարտիկի մասնակցությունը ըմշամարտի բանակային առաջնությանը: Ի վերջո, ի՞նչ կարևոր է՝ ըմբշամարտիկը նորակոչիկ է, թե նորակոչիկ չէ, կարևորը նրա հաղթանակն է և, հատկապես, թուրք ըմբշամարտիկներից չպարտվելը:

Առաջնությունից դուրս թողնված ըմբշամարտիկներից Արսեն Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է .

«Հարգելի ընկերներ,

Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնությանը»։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ՝ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:

Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել:

Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք:

Սիրելի լրագրողներ, մենք չենք կարող պատասխանել ձեր իսկ տրված հարցերին, քանի- որ մենք ինքներս չգիտենք պատճառը։ Հստակ պատասխան իմանալու համար կապ հաստատեք ՊՆ մամուլի խոսնակի հետ և ձեր հարցերը հղեք նրանց: Մենք հստակ տեղեկատվություն չունենք պատճառների հետ կապված»։

Թուրք մարզիկների նկատմամբ հայ մարզիկների հաղթանակը պատկերող այս (https://www.facebook.com/watch/?v=276535933967223&__cft__[0]=AZXop6PmHJCCLnX52FrvgVCNkycRdnecFWlrADJQOp_tKX79uzT1x18hTkZfCReTRsxInTQ-fYqaRmd48JmteuhlaJdx48PPdaFquJ_FpKhOG2diFLs1oBSl9Go7MLfWqEcf4Z6W7ulOvkqvZ7ZYwYRIQpMcSnP8-hxx7W3GMKxXYTBEpu3Zho6XmHjkeq8AFwrnlzQORlYndHSk_fzWTSJFDfgqzwhYvovC8lQ0hCG8yRsMFkHrC9GdOZk9E7OQWWI&__tn__=%2CO%2CP-R , https://www.facebook.com/100009821225169/videos/2349137342101416 ) և այսպիսի կադրերն է, որ չեն մարսել հայերիս և Հայաստանի թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը և արտաքին թշնամի Էրդողանը, և ահա հիմա, դատելով ամենից, Նիկոլ հայադավը փորձում է փոխել իրավիճակը:

 

Արթուր Հովհաննիսյան