Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում․ ինչ է կատարվում մետրոյում (տեսանյութ)

Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար։

Այս մասին իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը՝ տեսանյութ հրապարակելով մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանից:

Տեսանյութում երևում է, որ կանգառում ասեղ գցելու տեղ չկա, և երբ գնացքը ժամանում է, քաղաքացիների մի մասին չի հաջողվում խցկվել բաղձալի գնացքը: