Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին և Զաքիր Հասանովը Բաթումում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Երկկողմ հանդիպմանը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Չիկովանին և Հասանովը քննարկել են նաև անվտանգության և ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր։ Հասանովը Բաթում է ժամանել ՝ մասնակցելու Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։