Քասախցիները ի նշան բողոքի՝ փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին (տեսանյութ)
Քասախ գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, մեքենաներով մոտ մեկ ժամով փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցելու էին եկել ոստիկանները և Քասախ գյուղի վարչական ղեկավարը, որը հավաստիացրեց, որ խնդրի շուրջ արդեն քննարկումներ է ունեցել Նաիրի համայնքի վարչական ղեկավարի և Կոտայքի մարզպետի հետ, և խնդիրը շուտով կլուծվի:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև վիճաբանություն և քաշքշուկ սկսվեց, երկուստեք հայհոյանքներ հնչեցին: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի բնակչի և բացեցին ճանապարհը:
Ավելին՝ NEWS.am-ի տեսանյութում