Կոտայքի մարզում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարման ընդհատումների մասին.

  • Ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Աբովյան քաղաքի, Արզնի, Կոտայք, Նոր գյուղ, Բջնի, Սոլակ, Կարենիս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Վերին Աղբյուրակ, Քաղսի գյուղերի, Վան և Քարաշամբ Ամառանոցային թաղամասերի  ջրամատակարարումը:
    • ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-19:00-ը կդադարեցվի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: