Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կայցելի Թուրքիա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ը։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Անկարա 2024 թվականի օգոստոսի 27-ին։

Այցի ընթացքում ծրագրվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային ընթացիկ իրադարձությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։