Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել դադարեցնել սպառնալ Իսրայելին

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Իտալիան և Ֆրանսիան կարծում են, որ Իրանի իշխանությունները պետք է դադարեցնեն Իսրայելի վրա հարձակման սպառնալիքները։ Այս մասին ասվում է այս պետությունների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը նրանց ղեկավարների հեռախոսազրույցներից հետո։

«Մենք աջակցություն ենք հայտնում Իրանի ագրեսիայից և Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների հարձակումներից Իսրայելին պաշտպանելու գաղափարին: Մենք կոչ ենք արել Իրանին դադարեցնել Իսրայելի դեմ ռազմական հարձակման սպառնալիքները և քննարկել նման հարձակման տարածաշրջանային անվտանգության լուրջ հետևանքները»,-ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ, ասվում է փաստաթղթում:

Կողմերը նաև աջակցել են Գազայի հատվածի լարվածությունը թուլացնելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու ջանքերին։