Շուտով Հայաստանը Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան. Ալեն Սիմոնյան

«Մենք շուտով ունենալու ենք նոր դեսպան Ռուսաստանի Դաշնությունում։ Հուսամ, որ շուտով կունենանք»,- ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում են նշանակմանը:

«Մնացած մեկնաբանությունների համար կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատ ավելի տեղին կլինի»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ արդյո՞ք արդեն հաստատված է նոր դեսպանը, ԱԺ նախագահը խնդրեց բոլոր հարցերն ուղղել ԱԳՆ-ին՝ նշելով, որ չի կարող ԱԳՆ-ի թղթաբանությանն ու ԱԳՆ աշխատանքին շատ խառնվել:

Նշենք, որ այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանն է Վաղարշակ Հարությունյանը։