Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա

Երևան քաղաքում հուլիսի 3-ի ցերեկը, 6-ին երեկոյան ժամերին, 7-8-ը սպասվում են անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի ցերեկը, 6-ի երեկոյան, 7-8-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 4-5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-13 աստիճանով, 7-8-ը նույնքան կնվազի։