Քվադրոքոպտերի գրոհի ժամանակ ՌԴ Կուրսկի մարզում զոհվել է 5 մարդ. նահանգապետ

Ուկրաինական քվադրոքոպտերը գրոհել է բնակելի տուն Կուրսկի մարզի Գորոդիշչե գյուղի Ռիլսկի շրջանում։ Զոհվել է 5 մարդ, երկուսը՝ փոքր երեխա։ Այս մասին իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը։

Ընտանիք եւս երկու անդամ ծանր վիճակում տեղափոխվել են Ռիլսկի շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվում, նշել է նա։