Տամբովի շրջանում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավթի պահեստի վրա. հրդեհ է բռնկվել

Ուրբաթ առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Տամբովի մարզում նավթի պահեստի վրա, հայտնել է շրջանի նահանգապետ Մաքսիմ Եգորովը։

«Տամբովի մարզի Միչուրինսկի մունիցիպալ թաղամասում առավոտյան՝ ժամը 4:35-ին գրանցվել է անօդաչու թռչող սարքի թռիչքը նավթի պահեստ: Արդյունքում փոքր հրդեհ է բռնկվել։ Ներկայումս հրդեհը տեղայնացվել է, մարումն իրականացնում են ՌԴ ԱԻՆ Տամբովի մարզի գլխավոր վարչությունը, նավթի պահեստի հրշեջ բաժինը և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 11 հրշեջ բրիգադը», գրել է նա Տելեգրամում։

Եգորովի խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Մոտակա բնակավայրը 3 կմ հեռավորության վրա է, անհրաժեշտության դեպքում բնակիչները կտարհանվեն, հավելել է նա