Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպմանը երկու կարևոր թեմա է քննարկվելու

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին հրավիրում է հանդիպում Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Թելեգրամի «Սրբազան պայքար» ալիքի փոխանցմամբ, հավաքի ընթացքում քննարկելու են երկու կարևոր թեմա.

«Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները,

Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը։

Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում»։