Համատեղ ստուգայցի արդյունքում մերսման 4 սրահների գործունեությունը կասեցվել է. քաղաքապետարան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումները համատեղ ստուգայց են կատարել երևանյան մերսման սրահներում։ Ստուգայցի արդյունքում 4 մերսման սրահների գործունեությունը կասեցվել է: