Ադրբեջանում երկարաձգվել են կորոնավիրուսային սահմանափակումները

Ադրբեջանի տարածքում երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը։ Այդ մասին հայտնել է այդ երկրի կառավարությունը։

Որոշմամբ՝ Ադրբեջանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել է մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը։ Նախկինում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել էր մինչև հուլիսի 1-ը։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով արդեն երեք տարի է՝ փակ են պահվում Ադրբեջանի ցամաքային սահմանները։