Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի․ Փաշինյան

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ Այս մասին  Շինուհայրում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,- ասել է վարչապետի պաշտոնն զբաղեցնողը։ Ի դեպ այս անգամ էլ ձեռքին ուներ իր պատկերացրած ՀՀ քարտեզը, միայն թե, ինչպես երևում է կադրից՝ Արծվաշենը տոպրակի մեջ էր պահել, երևի որ ճամփեքին չկորցնի։