Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը երկարացնելու միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մասիս Մելքոնյանին
«Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի 20-օրյա անազատության ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մասիս Մելքոնյանին,-գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մի մարդու, ով մինչ դատավոր նշանակվելը՝ հանդիսացել է պրոիշխանական «Հանրապետություն» կուսակցության ոչ թե պարզապես անդամ, այլ խորհրդի անդամ։ Մի մարդու, ով հայտնի է քպ-ական իշխանությանը քաղբանտարկյալներ անխափան մատակարարելու հոբբիով։
Նիստը նշանակվել է հունիսի 13-ին ժամը 19:00-ին՝ Մասիվի դատարանում (Գյուլիքևխյան 20):
ՀԳ. Այս ամոթալի պատմության միակ դրական կետն այն է, որ քննիչը միջնորդել է ոչ թե բանտային, այլ տնային կալանք։
ՀԳ-2. Կարծում եմ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի դահլիճում ամենաանաչառ անձը լինելու է… քննիչը։