ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսում հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ պատժամիջոցներ մտցնել այն անձանց դեմ, ովքեր խափանում են վրացական դեմոկրատիան՝ հայտնելով, որ ԱՄՆ-ը առանց տատանվելու պատժամիջոցներ կմտցնի Վրաստանի նկատմամբ, նոր պատժիչ քաղաքականության համապատասխան։

Նրա մեկնաբանությունները հնչել են ԱՄՆ-ի կողմից այն անձանց դեմ պատժամիջոցներ մտցնելու ֆոնին, որոնք «պատասխանատու են կամ մասնակցել են դեմոկրատիայի խափանմանը Վրաստանում, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների դեմ», ինչի մասին մայիսի 24-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այդ ժամանակվանից կառավարող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները բազմաթիվ հայտարարություններ են արել այս հարցի, ինչպես նաև պատժամիջոցների անթույլատրելիության վերաբերյալ։ Հունիսի 3-ին ի հայտ եկան առաջին չհաստատված տեղեկությունները իբր «Վրացական երազանքի» պաշտոնատար անձանց ուղարկված ծանուցումների մասին, որոնք տեղեկացնում էին իրենց դեմ ընդունված պատժամիջոցների մասին։

Պատասխանելով ԱՄՆ գործողությունների մասին հարցին՝ Վրաստանի խորհդրարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու  և պաշտոնատար այլ անձանց, այդ թվում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեի մեղադրանքների ֆոնին այն բանում, որ արևմտյան ֆոնդերը ֆինանսավորում են ահաբեկությունն ու բռնությունը, և հասարակական կազմակերպությունները փակելու նրանց սպառնալիքների ֆոնին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են, նրա կարծիքով, վրացի պաշտոնյաները կիրառելու օրենքը, Միլլերն ասել է, որ չի մեկնաբանի օրենքի կիրառումը, բայց ընդգծել է, որ ԱՄՆ-ը անհանգստացած է այն բանով, որ «այդ օրենքը Վրաստանը կշեղի դեմոկրատական ուղուց և կարող է բաժանել քաղաքացիական հասարակությունն ու սահմանափակել ասոցիացիաների և կարծիք արտահայտելու ազատությունը, և որ նման գործողությունները հիմնավորապես փոխում են Վրաստանի հետ ԱՄՆ հարաբերությունները»։ Նա նշել է, որ այս քայլերի առնչությամբ ԱՄՆ-ը սկսել է «վերանայել մեր հարաբերությունները, և մենք կշարունակենք մեր արձագանքը Վրաստանի իշխանությունների ձեռնարկած գործողություններին»։

Մեթյու Միլլերին խնդրել են մեկնաբանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեի հունիսի 3-ի արտահայտություններն այն մասին, որ «Վրացական երազանքը» ոչինչ չի արել, որպեսզի պատժամիջոցներ վաստակի, և որ դրանք չեն լինի, ինչին պետդեպարտամենտի ներկայացուցիչը պատասխանել է. «Մենք հայտարարել ենք նոր պատժամիջոցային քաղաքականության մասին, մենք դեռ չենք հայտարարել անհատական պատժամիջոցների մասին, և ես ամեն բան այստեղ կթողնեմ այս կետի վրա։ Բայց մենք հստակ հասկացրել ենք, որ առանց տատանվելու դրանք կմտցնենք»։

Հարցին, թե ինչու պետքարտուղար Բլինքենը չի հիշատակել Վրաստանը Արևելյան Եվրոպա վերջերս կատարած ուղևորության ժամանակ, Միլլերը պատասխանել է. «Պետքարտուղարը հենց նոր հրապարակել է հայտարարություն, որում հայտնել է Վրաստանի հանդեպ մեր հարաբերությունների համակողմանի վերանայման մասին, ինչը կարող է սպառնալիքի տակ դնել օգնության հարյուր միլիոն դոլարներ, որը մենք ցուցաբերում ենք Վրաստանին», և հայտնել է նոր վիզային սահմանափակումների մասին, և որ «ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի»։