Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը

«… «Մայդանից» հետո ուկրաինական իշխանությունները երկու անգամ նշանակվեցին դրսից, ով էլ նշանակեց այս իշխանություններին, ոչ մի պատասխանատվություն չէր կրում: Ուկրաինան մինչև 2013 թվականն ուներ տարածքային ամբողջականություն և 200 միլիարդ դոլարի հասնող տնտեսություն: Այսօր Ուկրաինան փլուզվել է, և դրա համար կրկին ոչ ոք պատասխանատվություն չի կրում», – ասել է Վրաստանի վարչապետ Իլյա Կոբախիձեն:

Իհարկե, Հայաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր անմիջապես Կոբախիձեին «ռուսական գործակալ» կանվանեն:

Բայց նման պրիմիտիվ բանաձևով չի կարելի գնահատել այն իրավիճակը, որը ստեղծվել է Վրաստանի ներսում և դրա շուրջ:

Մեծ հաշվով, Վրաստանում կատարվողը դուրս է «արևմտամետ- ռուսամետ» հակադրությունից և այն մասին է, որ պաշտոնական Թբիլիսին հրաժարվում է եվրաինտեգրումը նույնացնել ազգային ինքնությունից հրաժարման կամ հակառուսականության հետ:

Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը»: