Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Ռաֆահում. ՄԱԿ-ի միջազգային դատարան

ՄԱԿ-ի միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավի Ռաֆահ քաղաքում։ Միևնույն ժամանակ, դատարանը անկլավի ամբողջ տարածքում կրակը դադարեցնելու կոչ չի արել, ինչպես պահանջել էր Հարավային Աֆրիկան ​​նախորդ շաբաթ անցկացված լսումների ժամանակ, հայտնել է Euronews-ը։

Հրադադարի պահանջը մաս է կազմում անցած տարեվերջին Հարավաֆրիկյան Հանրապետության նախաձեռնությամբ հարուցված գործի, որն Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Իսրայելը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։ Դատավարությունը կարող է տարիներ տևել, սակայն մինչ իրավական վեճերը շարունակվում են, Հարավային Աֆրիկան ​​ պաղեստինցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգադրություններ է փնտրում:

Փորձագետները համոզված են, որ  Իսրայելը հազիվ թե ենթարկվի դատարանի որոշմանը, սակայն դա կուժեղացնի ճնշումը երկրի վրա։ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների քննադատությունն աճում է նույնիսկ նրա ամենամոտ դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից: Մինչդեռ Իսրայելն հայտարարել է, որ երկրի վրա ոչ մի ուժ չի խանգարի երկրին պաշտպանել իր քաղաքացիներին և Գազայի հատվածում հալածել ՀԱՄԱՍ-ին։