ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին

Միացյալ Նահանգների իշխանությունները մայիսի 24-ին կարող են հայտարարել Ուկրաինային 275 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ հաղորդվում է, որ Ուկրաինային հատկացվելիք ԱՄՆ-ի օգնության հերթական փաթեթը կարող է ներառել հրթիռներ HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգի համար, ինչպես նաև 155 մմ և 105 մմ հրետանային արկեր։