ՀՀ իշխանությունները Շուռնուխում Ադրբեջանին են տվել նույն ԽՀՍՄ ԶՈՒ ԳՇ քարտեզով ՀՀ տարածքը

Դավիթ Գալստյանը գրում է.

«ՀՀ իշխանությունները Շուռնուխում Ադրբեջանին են տվել նույն ԽՀՍՄ ԶՈՒ ԳՇ քարտեզով ՀՀ տարածքը

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ «այս քարտեզները նկարագրում են ՀՀ դե յուրե սահմանները»։

Ցույց տվեց 1976 թ․ քարտեզը Տավուշի հատվածում։ Ինքն էլ նշեց, որ ընդհանուր 19 կտոր ա: Բայց էս քարտեզները մի տարում չեն կազմվել, այլ տարբեր տարիներին՝ +/- 1974-1978 թթ․ (նայած հատված)։

Սյունիքում էդ քարտեզներից մեկը (1975 թ․) ցույց ա տալիս, թե որտեղ էր անցնում սահմանը Շուռնուխի հատվածում։

N.B. Կարելի ա տեսնել, որ ճանապարհով ՉԻ անցնում, այլ դրանից արևելք։ Դա նշանակում ա, որ նույնիսկ էդ քարտեզներով Ադրբեջանին 2021 թ․ տված տները ՀՀ տարածքում են (!):

Դեռ 2021 թ․ Շուռնուխում էս քարտեզը/պատճենը կար, գյուղացիները պնդում էին, որ տները Հայաստանում են։ Բայց էդ ժամանակ Ադրբեջանը տարածքը «GPS-ով» էր պահանջում։ ՀՀ-ն համաձայնվեց։

Հիմա Կիրանցում Ադրբեջանը պահանջում ա 1976 թ․ քարտեզով, հետո․․․

P.S. Կարևորը` «ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի զիջվել/թողնվել ուրիշին»»։