Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը կուսակցության դիրքորոշումը չի ներկայացնում. ՔՊ-ն արձագանքել է

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը չի արտացոլում կուսակցության դիրքորոշումը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցներում, մայիսի 23-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Մինչ այդ Սուքիասյանը աղմկահարույց հայտարարություն էր արել խորհրդարանի ամբիոնից՝ սպառնալով ընդդիմադիրներին բանտերով, մահվամբ եւ ունեզրկմամբ։

«Կուսակցությունը եւ խորհրդարանական խմբակցությունն առաջնորդվում են բացառապես դեմոկրատական մեթոդներով»,- հավաստիացրել է Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ ինչ էլ որ պատահի, դա տեղի կունենա հայկական օրենսդրության շրջանակում։

«Այնուամենայնիվ, դժվար է իրավական գնահատական տալ որոշ ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, քանի որ նրանք հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով։ Դա արդեն կնշանակի հետապնդում գործող իշխանությունների կողմից»,- շտապել է ավելացնել իշխանական ճամբարի ներկայացուցիչը։