Իշխանության առաջին էշելոնի դեմքերը, ուժային կառույցների թիկունքից սպառնում են իրենց քաղաքական ընդդիմախոսներին. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Իշխանության առաջին էշելոնի դեմքերը, ուժային կառույցների թիկունքից սպառնում են իրենց քաղաքական ընդդիմախոսներին` սպառնալով ամենածանր և նույնիսկ օրենքով արգելված միջոցներով:

Այն, որ իշխանությունն իր դեմ հանրային-քաղաքական դժգոհությունը զսպելու համար պատրաստ է ամենաանբարոյական և անօրինական քայլերի գնալ, որևէ մեկը չի էլ կասկածում և դրա համար էլ կրկին առաջին պլան են բերել դիմազրկված, վարկաբեկված, բոլոր սահմանները հատած ու մարդկային առումով որևէ կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին:

Մինչև որտեղ է պատրաստ գնալ իշխանությունը:

Այս հարցի պատասխանն արդեն հստակ է յուրաքանչյուրի համար` զոհել պետությունը հանուն աթոռի ու սեփական ցանկությունների»: