ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հետ ռազմագերիների փոխանակման մասին՝ «90-ի դիմաց՝ 90» բանաձևով
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի հետ ռազմագերիների փոխանակման մասին՝ «90-ի դիմաց՝ 90» բանաձևով։
«Ազատ արձակված զինծառայողները ՌԴ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով կտեղափոխվեն Մոսկվա։ Բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զինվորականների փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։