Շատ պարզ պատկեր է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք՝ ինչ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականների ելույթների մասին

Ես միայն մի բան գիտեմ, որ տնտեսությունը պետք է ծառայի մարդուն, անձնական ու հավաքական բարիքներին: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, տնտեսագետների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց, որ տնտեսությունը չի կարող դառնալ գերնպատակ, պաշտամունքի առարկա, այն պետք է լինի ծառայության միջոց։

«Տնտեսությունը հանրության առողջության հիմնական սյուներից մեկն է։ Միայն մեկն է, ոչ ամբողջը»,-ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ-ականների ելույթներին, Բագրատ Սրբազանն ասաց, վարքագիծը որը միգուցե թաքնված էր, հիմա դրսևորվում է. «Շատ պարզ պատկեր է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք՝ ինչ են ուզում։ Անշուշտ, իրավապահ համակարգը պետք է արձագանքի, բայց իրավապահ համակարգ ինչի՞ն է արձագանքել, որ սրան արձագանքի: Մեզ որ ասել են օտարերկրյա գործակալներ, արձագանքե՞լ է։ Թող արձագանքի իրավապահ համակարգը»,-ասաց Բագրատ Սրբազանը։