Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը

Գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտե է ուղարկել փաստաբանների ներկայացրած՝ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հանցագործության մասին հաղորդումը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Աննա Վարդապետյանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։

«Մենք հաղորդումներն ուղարկում ենք վարույթն իրականացնող մարմնին՝ առաջարկելով քննարկել վարույթ նախաձեռնելու հարցը, հետո էլ դատախազական հսկողություն ունենք այդ գործառույթների հետ կապված»,- հայտարարել է Վարդապետյանը։