«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ

Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ընդամենը ադրբեջանական խողովակներով նույն ռուսական գազի հույսն է՝ ուղղակի մի քանի անգամ ավելի թանկ գնով, ինչն այլևս չի երաշխավորելու էժան գազի հաշվին տնտեսական «աննախադեպ» առաջընթաց։ Սա հիշեցնում է «Ջերմուկը կծախենք, կապրենք» 90-ականների հայտնի թեզը։ Եվրոպան էլ է կույր ձևանալով, նույն գազից օգտվում, ուղղակի իրենք ունեն էներգետիկայի այլընտրանքային աղբյուրներ։

Դեժավյու 2. «Տանք, որ լավ ապրենք»։ Դե սա բացատրելու կարիք էլ չունի, քանզի ադրբեջանի համալսարանում նոր բացված կենտրոնը՝ «արևմտյան ադրբեջան» հավակնոտ անվանումով, հենց Հայաստանն է ներառում, ոչ թե Արցախը։ Սա նրանց համար, ովքեր հայտարարում են, թե չգիտեն ադրբեջանը դեռ ինչքա՞ն է պահանջելու։

Հ․Գ․ Ի դեպ, թուրքիայի խորհրդարանում, երբ 2020 թ․ հոկտեմբերի 17-ին արդեն տոնում էին հաղթանակը, հնչել է մի այսպիսի միտք․ «Մենք չենք կարող խոսել լիակատար հաղթանակի մասին, քանի դեռ ազդեցիկ են Հայ Եկեղեցին և Հայ սփյուռքը» ․․․․

Արդարադատության դոկտոր Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից