Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10 պետական ​​այցեր կկատարի հիշյալ երեք երկրներ», – Հուա Չունինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: