Ոսկեպարի եկեղեցին հսկում են ոստիկանները, արգելում քրիստոնյաների մուտքը․ այս խայտառակությունն ո՞ւմ մտքով կանցներ (տեսանյութ)

Ոսկեպարի եկեղեցին արդեն որերորդ օրն է հսկում են ոստիկանները, արգելում քրիստոնյաների մուտքը։ Եկեղեցու թիկունքում փորձում են ավարտել ականազերծման աշխատանքները, հայ զինվորների կյանքը վտանգելով՝ թշնամուն անվտանգ և ապահով ներս հրավիրելու համար։

Մինչդեռ տարիներ առաջ, երբ եկեղեցին նորոգվում էր և պայծառանում՝ այս խայտառակությունն ո՞ւմ մտքով կանցներ․․․ Տեսնելով, թե ինչ պատասխանատվությամբ, ինչ սիրով է Սրբազանն այն ժամանակ պատմում եկեղեցու վերազարթոնքի մասին, կհասկանաք, թե որտեղից է ծնվում այսօրվա պայքարի ուժն ու վճռականությունը։

Նզովյալը պետք է հեռանա, ճշմարտությունը պետք է հաղթի։ Աստված օգնական բոլորիս։

 

Թովմաս Առաքելյանի ֆեյսբուքյան էջից