«Այո, ինձ հրել են». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Տավուշի մարզում՝ Այրումից Բագրատաշեն տանող հատվածում ճանապարհը փակած բնակիչների նկատմամբ այնտեղ բերված ոստիկանական մեծաթիվ ուժերը՝ այդ թվում կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառեցին, բացեցին ճանապարհը, շուրջ երկու տասնյակ մարդ բերման է ենթարկվել։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկանները հրել են, փորձել բերման ենթարկել:
Ոստիկանները Տավուշում բերման են ենթարկել նաև Միհրան Մախսուդյանի որդուն և եղբորը, այլ քաղաքացիների։ Տավուշի թեմի առաջնորդը նշում է, որ հրմշտոց է եղել, ոստիկանները թույլ չեն տվել միջամտել, որ տղաներին չտանեն։