Մեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները

Այս պահի դրությամբ ունենք հետևյալ վիճակը,

ՀՀ Զինված ուժերը պատրաստ են ճանապարհը զիջել թուրքերին,

ՀՀ զինված ԱԱԾ ակտիվ կերպով ականազերծում է,

ՀՀ զինված ոստիկանությունը նպաստում է դրան,

ՀՀ տարածքների հանձնմանը դեմ են՝

Տավուշի անզեն գյուղացիները, նրանց օգնության եկած ՀՀ անզեն քաղաքացիները, անզեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին,

Սա էն ամենն է, ինչ հարկավոր է իմանալ Հայաստան կոչվող պետության մասին, իսկ ավելի ճիշտ՝ դրա չգոյության,

ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության, ու նկատենք, որ այդ սպասարկումը կատարվում է մեր և ձեր վճարված հարկերի հաշվին․ ընդունեք, որ լավ են տեղավորել,
մեզ իսկ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները։

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի ֆեյսբուքյան էջից