Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև

Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

Այս մասին COP29-ին նվիրված ֆորումին ասել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը:

«Ղազախստանը մեզ դիմեց Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով, մենք համաձայնեցինք դրան և պայմանավորվեցինք, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ օրերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան կատարած այցի ժամանակ ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն և հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար: