Դավաճանացանկ՝ ովքեր կընդգրկվեն․ փաստաբանը մանրամասնում է

«Դավաճանացանկ, առանց պատշաճ իրավական ընթացակարգի / այդ թվում` հանրաքվեի/ ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքը խաղաղ պայմաններում հանձնելը պետական դավաճանություն է, երկրորդ կարծիք լինել չի կարող։

Յուրաքանչյուրը, ով տալիս է նման հանձնարարություն, կատարում է այդպիսի ապօրինի հրաման, քարոզում է այդ գործողությունը, պետական դավաճանության հանցակից է։

Եկեք հավաքենք բոլոր պատվիրատուների, կատարողների ու քարոզիչների տվյալները։

Օրինակ այսօր հատկապես ակտիվ էր ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։

Ում կֆիքսեք, տեսանյութով կամ նկարով ավելացրեք»,-

գրում է փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը։